«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Մեկ է՝ դուք չեք կրում ձեր եփած ճաշի հետևանքները

Մեկ է՝ դուք չեք կրում ձեր եփած ճաշի հետևանքները
21.07.2023 | 17:22

Մենք մեզ կոտորում ենք պատմական իրողությունը վերականգնելու ու կովկասյան քոչվոր թաթարներին վերագրվող պետության ու կեղծ պատմության դեմն առնելու համար, իսկ այդ նույն ժամանակ Արցախի ԱԺ նախագահը խոսում է ադրբեջանցիների հազարամյա պատմության մասին։

«Պարոն» Թովմասյան, վստահ եմ, որ, ի տարբերություն Արցախի ժողովրդի մեծամասնության, դուք թերսնման խնդիր չունեք, վստահ եմ՝ վիտամիններ էլ եք ստանում, օրական անհրաժեշտ կալորիաներ էլ։ Կբացատրե՞ք, թե մթագնած ուղեղին հարիր նմանատիպ ձևակերպումները ինչ նպատակ են հետապնդում կամ ում կողմից են ուղղորդված։ Դուք, ծնված լինելով Արցախում, ադրբեջանական հազարամյա պատմության գեթ մեկ օրինակ կամ հիշատակում կարո՞ղ եք ցույց տալ։

Նման լպրծուն ձևակերպումների համար թշնամին քեզ չի խնայելու, «պարոն» Թովմասյան։ Հույս չունենաս։

Հ.Գ. Արցախի ԱԺ նախագահը պարզաբանում է տարածել, ասում է՝ ես ոչ թե Ադրբեջան պետությունը նկատի ունեի, այլ այդ տարածքում ապրող տարբեր ազգություններին, որոնց կողքին հազարամյակներով ապրել ենք։

Ո՞նց է ստացվում, որ հենց հանեցին օդերով, հիշեցիր, որ ազգություններին ես նկատի ունեցել, բայց բուն տեքստը գրելուց ու հրապարակելուց առաջ ընդհանրապես մտքովդ չէր անցել այդ փոքրի՜կ նյուանսն ընդգծել։

Տենց բառադի ու փնթի ձևով էլ պաշտոն եք ստացել, տենց բառադի էլ պաշտոնավարում եք, դրա համար էլ էս օրի ենք։ Լավ իմանալով, որ թշնամիդ կախվելու է անգամ կետադրական նշաններիցդ, դու քեզ շռայլություն ես թույլ տալիս օգտագործելու ձևակերպումներ, որոնք ավելի շատ վնասելու են քո պետությանը, քան՝ օգուտ բերեն։ Հետո էլ սահմանափակվում ես գրելով, որ սխալ ենք հասկացել, անցնում ես առաջ։

Ձեզ ի՞նչ կա, մեկ է՝ դուք չեք կրում ձեր եփած ճաշի հետևանքները։ Մեկ է՝ ժողովրդի ջանից ա դուրս գալիս։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3642

Մեկնաբանություններ